Սուրբ գիրքն ամեն օր


10:43 , 12 սեպտեմբեր, 2017

Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Հիսուսին փորձելու համար նրանք մի նշան էին ուզում նրանից՝ հաստատելու համար Աստծուց նրա վկայված լինելը։ Հիսուսը խորը հառաչեց և ասաց.
-Այս սերնդի մարդիկ ինչո՞ւ են նշան ուզում. լա՛վ իմացեք, որ ձեզ նշան չի տրվելու։
Ապա թողեց նրանց և նորից նավակ նստելով՝ գնաց լճի դիմացի կողմը։

Աշակերտները, սակայն, մոռացել էին հաց վերցնել և նավակում միայն մեկ հաց ունեին իրենց հետ։ Հիսուսը պատվիրեց նրանց.
-Զգուշացե՛ք փարիսեցիների և Հերովդեսի կողմնակիցների խմորից։
Աշակերտներն իրենց մեջ խորհում էին և ասում. «Նա այսպես է ասում, որովհետև հաց չունենք»։ Հիսուսն իմացավ նրանց միտքն ու ասաց.
-Թերահավատնե՛ր, դուք ինչո՞ւ եք ձեր մեջ խորհում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք ըմբռնում։ Ի՞նչ է, ապշությո՞ւնն է բռնել ձեր մտքերը։ Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու դեռ չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում, թե ինչպե՛ս հինգ հացով հինգ հազար հոգի կերակրվեցին, իսկ կտորտանքները քանի՞ սակառի մեջ հավաքեցիք։
Նրանք պատասխանեցին. 
-Տասներկու։
-Եվ երբ յոթ հացով չորս հազար հոգի կերակրվեցին, քանի՞ զամբյուղի մեջ
հավաքեցիք կտորտանքները։
-Յոթ,- պատասխանեցին։
Եվ Հիսուսն ասաց. -Ու դեռ չե՞ք հասկանում։
(Մարկոսի ավետարան 8:11-21)