«Ժողովուրդ» ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն դարձյալ կոալիցիա կկազմեն. 2018-ի իշխող կոալիցիայի կազմն ուրվագծվում է


09:50 , 12 սեպտեմբեր, 2017
Գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018թ.-ի ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ հաջորդ տարի ձևավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետերից մեկի պորտֆելը կտրվի ԲՀԿ-ին (կամ նույնն է՝ «Ծառուկյան» խմբակցությանը):

Այսպիսով՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նոր կոալիցիա կկազմեն: Այս հեռանկարը երեկ չի բառացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարևորը իմ խոսքը, խոստումն իմ ժողովրդին ես պահելու, պահպանելու եմ: Հարցին, եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, նա Ձեզ համար վարչապետի ցանկալի թեկնածո՞ւ է, նա ասել է, թե եթե-ներով հարցերին չի պատասխանում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: