«Ժողովուրդ». Առողջապահության նախարարության աշխատակիցներն իրենց հաշվին են գործուղման մեկնում մարզեր. գերատեսչությունում խնայողություններ են


09:30 , 12 սեպտեմբեր, 2017
Դեռևս 2016 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բոլոր գերատեսչություններին խնայողությունների գնալ: Ու շատ գերատեսչություններում կատարվող խնայողություններն արդեն թողնում են իրենց բացասական հետևանքը: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս խնայողությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության մի շարք աշխատողներ իրենց հաշվին պետք է գործուղման մեկնեն ՀՀ մարզեր, որն էլ նրանց մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Ըստ տարածված լուրերի՝ նրանցից շատերը կամ չեն կարողանում գնալ, կամ հրաժարվում են գործուղման մեկնելուց:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: