Շոտլանդական մանկատան կողքին ոստիկանները թաքնված գերեզմանոց գտան․ փորելով տարածքը` նրանք սարսափեցին (Photo)


04:25 , 12 սեպտեմբեր, 2017

Շոտլանդական Smyllum Park կոչվող մանկատան կողքին ոստիկանները հայտնաբերել են թաքնված գերեզմանոց, որտեղ թաղված են շուրջ 400 երեխա:

Տխրահռչակ մանկատունն աշխատել է 1864-1981 թթ․։ Այդ ողջ ընթացքում հաստատությունն ունեցել է ավելի քան 11 հազար սան, որոնցից շատերի հետ դաժան վարվեցողության դեպքեր են հայտնի դարձել:

Այժմ շոտլանդական ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել, որին օգնելու է «Գթասրտության քույրեր» կազմակերպությունը, ում ավելի վաղ պատկանում էր տվյալ մանկատունը: