Սոլակ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս


22:52 , 11 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

Ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: