ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում խախտում է միջազգային իրավունքը. Լավրով


14:40 , 11 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում խախտում է միջազգային իրավունքը, սակայն ահաբեկչության դեմ պայքարի համար ստեղծված հնարավորությունը պետք է օգտագործել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է ТАСС-ը:

Նա նաև նշել է, որ Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը շարունակում են փրկել հարվածներից:

Խոսելով հակամարտության կարգավորման գործում այլ երկրների մասնակցության մասին` Լավրովն ասել է, որ Մոսկվայում կարծում են, որ Սաուդյան Արաբիան իսկապես հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ: