Սահակաշվիլիին մեղադրել են Ուկրաինայի սահմանը ապօրինաբար հատելու մեջ


10:40 , 11 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ. հայտնում է Газета.ру-ն:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել երկրի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ «Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց ապօրինի տեղափոխում»։

Արդեն տեղեկացրել ենք, որ  Սահակաշվիլու հարյուրավոր կողմնակիցները շղթա կազմելով ուկրաինական սահմանապահների դեմ, կարողացել են Սահակաշվիլուն տեղափոխել ուկրաինական սահմանից ներ: Բախումների ժամանակ 11 աշխատակից է տուժել: