Բաղադրությունը
2 դդմիկ
2 ձու
կոշտ պանիր` 50 գ
աղ ու պղպեղ
ալյուր` 5 ճաշի գդալ
մաղադանոս ու ցանկացած այլ կանաչի
սխտոր
ձեթ ու թթվասեր
Պատրաստման եղանակը
Դդմիկը մաքրել ու խոշոր անցքերով քերիչով անցկացնել, Սննդարարության համար դրան կարելի է ացելացնել նաև մեկ խոշոր կարտոֆիլ` մանր քերիչով անցկացրած: Մի նշում սակայն` առանց կարտոֆիլի` դդմիկով կոտլետներն ավելի նրբահամ են լինում: Պանիրը մանր քերիչով անցկացնել, ապա ավելացնել մանր կտրատած կանաչին: Բանջարեղենային կոտլետների համար հարմար են նաև սամիթն ու նեխուրը: Պանիրը, ձուն ու ալյուրը լավ խառնել, ավելացնել աղն ու պղպեղը: Խառնուրդը պետք է միջին խտության լինի, եթե այն շատ ջրիկ է, ապա պետք է ալյուր ավելացնել: Լավ տաքացրած ձեթի մեջ գդալով ձևավորած կոտլետները լցնել (գդալը նախապես սառը ջրով թրջել) ու տապակել մինև վարդագունելն ու տապակից պոկվելը: Կարելի է նաև կոտլետները պատրաստել փռում, սիլիկոնե կաղապարների մեջ: Դդմիկով կոտլետները համեղ են թե՛՛ տաք և թե՛ սառը վիճակում, թթվասերով և անգամ առանց թթվասերի: