Եգիպտոսում 3 500 տարվա գերեզման է հայտնաբերվել


22:06 , 9 սեպտեմբեր, 2017

Եգիպտացի հնագետները Լուքսորում գերեզման են հայտնաբերել, որը 3 500 տարեկան է: Այս մասին հայտնում է CNN-ը:

Գերեզմանում թաղված է ոսկերիչ, ով ապրել է փարավոնների XVIII դինաստիայի իշխանության ժամանակաշրջանում: Գերեզմանը գտնվում է Նեղոսի արևմտյան ափին ազնվականության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների գերեզմանոցում:

Եգիպտոսի հնությունների դեպարտամենտի ղեկավար Հալեդ էլ-Անանին պատմել է, որ գերեզմանում հայտնաբերվել է ոսկերչի և նրա կնոջ արձանը, նաև թաղման դիմակ: Այնտեղ եղել են նաև մի քանի հին եգիպտացիների մումիաներ, ովքեր ապրել են XXI և XXII դինաստիաների ժամանակաշրջանում: