«Ֆրանսիայում բազմաթիվ Աշոտներ կան». Ելենա Եսենինան երգել է սիրո լեզվով


20:45 , 9 սեպտեմբեր, 2017

Հեղինակ և կատարող Ելենա Եսենինան, ով նվաճել էր սոցցանցերի հայ օգտատերերին Աշոտ անունով տղամարդու մասին երգով, դիմել է սիրելիին ֆրանսերենով։

Ելենայի՝ սիրո լեզվով հեղինակած երգը խանդ է առաջացրել հայ օգտատերերի մոտ, ովքեր կասկածել են նրան Աշոտին «դավաճանելու» մեջ։

Rusarminfo-ի հետ հարցազրույցում Ելենան խոստովանել է, որ ֆրանսերեն երգը կապված չէ տղամարդու հետ, ում նվիրել էր նախորդ երկու երգերը։

«Աշոտը ֆրանսիացի չէ, չնայած Ֆրանսիայում նույնպես բազմաթիվ Աշոտներ կան»,-ասել է Եսենինան։

Երգչուհու խոսքով՝ ինքն Աշոտին չի «դավաճանել» և շուտով համերգային ծրագրով հանդես կգա Երևանում և կներկայացնի նոր երգեր Աշոտ անունով տղամարդու մասին։