ԱՄՆ անտառային ծառայության թիմը Հայաստանում աջակցելու է հետհրդեհային աշխատանքներին


17:51 , 9 սեպտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ, խմբի նպատակն է՝ աջակցել այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:

«Թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը և հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող՝ արձագանքման արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։