ՌԴ-ում կինոթատրոն է փլուզվել. կան տուժածներ


15:50 , 9 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ Բալաշիխա քաղաքի «Միություն» կինոթատրոնում պատ է փլուզվել, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է. հայտնում է РИА Новости-ն:

Տուժածներից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց, 7-ը`դիմել հոգեբանական օգնություն ստանալու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: