Մեզ հանում են տարածքից, որ մեքենաները կայանեն. Վերնիսաժի 100 առևտրական մնացել է անգործ


15:00 , 9 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Վերնիսաժի՝ շուրջ 100 աշխատակցի ոստիկանները չեն թույլատրել իրենց սեղանիկները դնել ու առևտուր իրականացնել: Խնդիրն այն է, որ առևտրականները ոչ թե Վերնիսաժի՝ վերանորոգված հատվածում են առևտուր իրականացնում, այլ դրա հարևանությամբ՝ մայթի մոտ, ինչը, ըստ քաղաքապետարանի, անթույլատրելի է:

Վենիսաժի աշխատակիցները վիրավորված են՝ իրենց զրկում են օրվա հացը վաստակելու փողից և դիմացը ոչինչ չեն առաջարկում՝ ոչ նոր տարածք, ոչ էլ փորձում են համաձայնության գալ: Աշխատակիցներն արդեն դիմում-նամակ են պատրաստել՝ Երևանի քաղաքապետին ուղված, ըստ որի՝ խնդրում են թույլատրել շարունակել իրենց աշխատանքը, այլ ոչ թե տարածքը տրամադրել ավտոմեքենաներ կայանելու համար: Ի դեպ, առևտրականներն այդ տարածքում կանգնելու համար վճարում էին՝ օրական 2000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում: