Առաջին անգամ աուդիոժապավեն տեսած բրիտանացի երեխաներն ապշահար են եղել


19:30 , 8 սեպտեմբեր, 2017

Facebook-ում ժողովրդականություն է ստանում բրիտանացի Ջեյմս Քրեյնի տեղադրած տեսանյութը։ Տղամարդը տեսանկարահանել է իր երեխաներին, որոնց առաջին անգամ ցույց է տվել աուդիոժապավենները, որոնք նա լսել է երիտասարդ տարիներին։

Օգտատերերի շրջանում զարմանք է առաջացրել երեխաների արձագանքն այդ «արտեֆակտին»։ Նրանք աջ ու ձախ են շրջել աուդիոժապավենները, փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է դրանց միջոցով երաժշտություն լսել, փորձել ռետրո կրիչը դնել ականջին՝ գտնելու դրա դինամիկը, փնտրել են ականջակալի և մարտկոցի բնիկ։

Հայրն անձամբ նշել է, որ 20 տարի է արդեն՝ չի օգտագործել դրանք։