Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը


18:06 , 8 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հանդիպումը. հայտնում է «Москва – Баку»-ն:

Հանդիպումն անցնում է  Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:

Երեք երկրների հոգևոր առաջնորդները հանդիպել են ԼՂ հակամարտույան կարգավորւմը քննարկելու համար: