Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայի կազմից դուրս գալու կարգի մասին օրենք է ընդունել


12:00 , 8 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Կատալոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել անցումային ժամանակաշրջանի մասին, որը, անկախության կողմնակիցների կարծիքով, իրավաբանական հիմք կստեղծի շրջանի` Իսպանիայի կազմից դուրս գալու համար. հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ El Pais-ի` փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն հանրաքվեում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակից հետո: Օրենքը կգործի երկու ամիս` մինչև ինքնուրույն խորհրդարանական հանրապետության ստեղծման գործընթացի մեկնարկը:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը անկախության հանրաքվե անցկացնելու մասին որոշում էր կայացրել` Մադրիդի հետ այդ հարցով համաձայնության չգալուց հետո: