Թրամփը պատմել է «Հյուսիսայի Կորեայի համար շատ տխուր օրվա մասին»


06:37 , 8 սեպտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ղեկավարությունը ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ռազմական գործողությունները հաստատ տարբերակ կլինեին: Անխուսափելի՞ են արդյոք: Ոչինչ անխուսափելի չէ»,- ասել է նա՝ Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նույնպես նշել է, որ եթե ԱՄՆ-ն կիրառի իր ռազմական ուժը ԿԺԴՀ-ի նկատմամբ, ապա «դա Հյուսիսային Կորեայի համար շատ տխուր օր կլինի»: