«Սեպտեմբեր» թարգմանաբար նշանակում է «յոթ», բայց այն տարվա իններորդ ամիսն է․ տեսեք, թե որն է գաղտնիքը


06:35 , 8 սեպտեմբեր, 2017
Սեպտեմբերը տարվա իններորդ ամիսն է: Բայց ամսվա անունն առաջացել է լատիներեն «septem» բառից, որը նշանակում է յոթ: Նույն կերպ հոկտեմբերի, նոյեմբերի ու դեկտեմբերի անվանումները համապատասխանում են լատիներեն 8, 9, 10 թվերին: Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Հին Հռոմում տարվա հաշվարկը սկսում էին մարտից: Եվ միայն Հուլիոս Կեսարի օրոք տարեսկիզբը համարվեց հունվարի 1-ը, սակայն ամիսների անվանումները չփոխվեցին: