Արևի վրա հզոր ժայթքումը հանգեցրել է աշխարհում կապի վատացման


16:30 , 7 սեպտեմբեր, 2017

Արևի վրա վերջին 12 տարում գրանցված ամենաուժգին բռնումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, հանգեցրել է Եվրոպայի և Ամերիկայի տարածքում կապի վատացման։ Բռնկման հզորությունը գնահատվում է առավելագույն աստիճանի՝ X9,3։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Ռուս փորձագետները սեպտեմբերի 7-ի առավոտյան կանխատեսել էին մագնիսական փոթորիկ, որը կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վատացման։

Խոսքը նաև դեպի Երկիր Արևից թռչող պրոտոնների հոսքի մասին է, որոնք կարող են բարձրացնել ռադիոակտիվ ֆոնը։