Վրաստանում տեղի ունեցած ավտոբուսի վթարից մահացել է երկու հայ


13:12 , 7 սեպտեմբեր, 2017

ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին»: