Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է Թուրքիայի պետական ​​փորձաքննության խորհուրդ


11:00 , 7 սեպտեմբեր, 2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է Թուրքիայի պետական փորձաքննության խորհուրդ (DDK), որը բացառապես զբաղվելու է Ֆեթուլլահ Գյուլենի «դավադրությանը» մասնակից եղած կամ դրանում կասկածվող անձանց գործերի մանրազնին ստուգմամբ: Քառասուն հոգանոց խորհրդի կազմում են Էրդողանի խորհրդականները, ինչպես նաև հայտնի ազգայնամոլներ Մուստաֆա Աքիշը, Ահմեդ Քարայիղիթը, Մեհմեդ Ույչումը, Այշե Թյուրքմենօղլուն և Օյզլեմ Զենգինը: Նշեմ, որ այս անձինք համարվում են նաև Սևծովյան և Մարմարածովյան տարածաշրջանի քրեական աշխարհի, այսպես ասած, ներկայացուցիչները թուրքական իշխանությունում: Խորհուրդն ունի ինը կոմիտե, կոմիտեներն ունեն ընդհանուր մեկ ղեկավար, կոմիտեների ղեկավարն է Յունուս Արնչին, ով էլ ամենշաբաթյա հաշվետվությամբ հանդես է գալու Էրդողանի մոտ: