Կոտայքի մարզում հրդեհը մեկուսացված է. հարակից բնակելի տներին վտանգ չի սպառնում


00:00 , 7 սեպտեմբեր, 2017

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:25-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 3 մարտական հաշվարկ, 34 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ:

Դեպքի վայրում են գտնվել փոխմարզպետ Հ. Հայրապետյանը, «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Հունանյանը:

Պարզվել է, որ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանային հատվածին հարակից (Ծաղկաձոր քաղաքի կողմից) սարալանջին այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին. հրդեհի տարածման վտանգ դեպի հարակից բնակելի տարածքներ չի սպառնում: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: