ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հնարավոր է փոխարինի Թիլերսոնին


17:54 , 6 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հնարավոր է փոխարինի Ռեքս Թիլերսոնին. հայտնում է РИА Новости-ն`Foreign Policy-ին հղումով: 

«Անցյալ շաբաթ խոսակցություններ հայտնվեցին, որ նա հեռանում է, և Հելին կզբաղեցնի այդ պաշտոնը»,- ասել է անանուն պաշտոնյան:

Պետդեպարտամենտի մի քանի ներկայիս և նախկին  պաշտոնյաներ պարբերականին ասել են, որ խոսակցությունների պատճառ է դարձել այն, որ Թիլերսոնը հազվադեպ է հայտնվում հանրության առջև և պատշաճ չափով հայտարարություններով հանդես չի գալիս արտաքին քաղաքականության այնպիսի առանցքային հարցերի վերաբերյալ, ինչպիսին են Իրանի կողմից «միջուկային գործարքի» կատարումը և ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները: