Թունիսում ջրի տակ հնագույն քաղաք է հայտնաբերվել


17:30 , 6 սեպտեմբեր, 2017

«Թունիսի Ազգային ժառանգության ինստիտուտի հնագետները հայտնաբերել են հնագույն հռոմեական Նեապոլիս քաղաքի ստորջրյա ավերակները։ Քաղաքն ավերվել էր ցունամիի հետևանքով մոտ 1700 տարի առաջ»,- հայտնում է ScienceAlert գիտական պորտալը։

Թունիսի հյուսիս-արևելքում՝ Նաբուլ քաղաքի մոտ հայտնաբերված ավերակները տարածվում են 20 հեկտար։

Հետազոտողները հայտնաբերել են փողոցներ, հուշարձաններ, ինչպես նաև բաքեր՝ նախատեսված գարումի՝ ձկան սոուսի պահման համար։