Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ պատմել է արքայազնի հետ հարաբերությունների մասին


16:30 , 6 սեպտեմբեր, 2017

Դերասանուհի Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ պատմել է արքայազն Հարիի հանդեպ իր սիրո մասին՝ նշելով. «Անձամբ ինձ դուր է գալիս մեծ սիրո պատմությունը»։

«Մենք իրականում երջանիկ ենք և միմյանց սիրահարված»,- վստահեցրել է 36-ամյա հեռուստաաստղը Vanity Fair-ի հետ հարցազրույցում։

Մարքլը պատմել է, որ Հարիի հետ իր հարաբերութունները սկսվել էին 2016 թվականի հուլիսին՝ կես տարի առաջ այն բանից, երբ այդ մասին հայտնի դարձավ հանրությանը։

Նա նշել է, որ մամուլի ավելորդ ուշադրությունը խնդիրներ է ստեղծում։ Մարքլը հաստատել է, որ չի կարդում հոդվածներ իր դերերի ու անձնական կյանքի մասին։ «Մարդիկ, ովքեր իմ կողքին են, գիտեն, թե իրականում ինչպիսին եմ ես, մնացած ամեն բան աղմուկ է»,- ասել է նա։