Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր անհիմն մեղադրում էին Hummer-ի վարորդին, պատասխանատվություն զգո՞ւմ են իրենց ասածների համար


10:56 , 6 սեպտեմբեր, 2017
Երեկվանից տարածվում է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ով է Աճառյան փողոցի ողբերգական վթարի իրական մեղավորը։ Դա հասկանալու համար պարտադիր չէ մասնագետ լինել։ Այս ավտովթարի մասնակիցներից ոչ մեկին չեմ ճանաչում, բայց բազմաթիվ տեղերում ամենավատ մեղադրանքներն եմ տեսել Hummer-ի վարորդի մասին։ Փորձաքննությունը ցույց կտա՝ արդյոք նա սահմանված արագությունը գերազանցել է, թե ոչ, բայց պարզ է, որ վթարի պատճառը արագությունը չի եղել։ Նույնիսկ թույլատրելի 70-ի դեպքում անհնար էր վթարից խուսափելը։ Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր անհիմն մեղադրում էին Hummer-ի վարորդին, պատասխանատվություն զգո՞ւմ են իրենց ասածների համար։ Ե՞րբ ենք վերջապես թե՛ լավ, թե՛ վատ իմաստով դադարելու մարդուն ու նրա արարքները գնահատել իր քշած մեքենայով, իր հագածով, բնակարանով, աշխատավարձով։