Արքայազն Հարիի ընկերուհին 1-ին անգամ խոսել է իրենց հարաբերություններից


00:30 , 6 սեպտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Մեգն Մարքլն առաջին անգամ լրատվամիջոցների հետ խոսել է իր եւ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարաբերությունների մասին: Նա հարցազրույց է տվել է Vanity Fair ամսագրին: 36-ամյա դերասանուհին նշել է, որ իրենք շատ երջանիկ են եւ շատ սիրահարված:

«Մենք զույգ ենք, մենք սիրահարված ենք: Վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ մենք կներկայանանք հանրությանը եւ մեր մասին պատմություններ կունենանք պատմելու: Բայց հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, որ հիմա սա մեր ժամանակն է: Սա միայն մերն է, եւ հենց այդ փաստն է, որ այս ժամանակահատվածն այսքան հատուկ է դարձնում: Մենք 2 շատ սիրահարված եւ իսկապես երջանիկ մարդիկ ենք»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։