Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբանը մրցանակ է ստացել


18:06 , 5 սեպտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը արժանացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում գործող «Աշխարհն առանց ցեղասպանության» (World Without Genocide) հասարակական կազմակերպության 2018 թվականի մրցանակին։ Այս մասին հաղորդում է «Ակօս» պարբերականը։

Կազմակերպության ղեկավար Էլեն Քենեդին Աքչամին հղած նամակում նշել է. «Երկար ժամանակ է, ինչ հիացած ենք Օսմանյան պետության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստաթղթերի շուրջ ձեր ուսումնասիրություններով և համարձակությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։