Պետությունը, առավել ևս՝ իրավապահ համակարգը չպիտի քաղաքացուց «վրեժ լուծեն»


17:38 , 5 սեպտեմբեր, 2017
Պետությունը, առավել ևս՝ իրավապահ համակարգը չպիտի քաղաքացուց «վրեժ լուծեն»՝ անկախ նրանից՝ քաղաքացին ադեկվատ ա, թե խելառ, նորմալ ա իրեն պահում, թե ուղիղ հակառակը: Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք: Արարքում հանցավոր տարրեր կան, պատժեք օրենքի ողջ խստությամբ, բայց ծաղրը խրախուսելը փոքրոգի արարք ա: Պարզ պատճառով՝ համակարգը պարտավոր է ծառայել բոլորին, ու մարդուն միշտ սեփական դեմքը փրկելու հնարավորություն ա պետք տալ: ՄԻՇՏ՝ անկախ նրանից՝ խելառ ա, թե ադեկվատ... նորմալ ա իրեն պահում, թե ուղիղ հակառակը: