Թբիլիսիի դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց բարձրաստիճան հոգևորականին


20:20 , 5 սեպտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Թբիլիսիի դատարանն այսօր 9 տարվա ազատազրկման է դատապարտել պատրիարքարանի երբեմնի ամենաազդեցիկ դեմքերից մեկին՝ Գիորգի Մամալաձեին՝ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին դիտավորյալ սպանելու փորձի և ապօրինի զենք պահելու համար:

Մամալաձեն, ով պատրիարքարանի գործերի կառավարիչն էր, ձերբակալվել էր այս տարվա փետրվարին՝ Թբիլիսիի օդանավակայանում, երբ իրավապահ մարմինները նրա ճամպրուկում թունավոր նյութ՝ ցիանիդ էին հայտնաբերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։