Իսրայելում պաշտոնապես խստացվում է երկրի զինված ուժերում ծառայությունից խուսափածների նկատմամբ վերաբերմունքը


11:50 , 5 սեպտեմբեր, 2017
Իսրայելում պաշտոնապես խստացվում է երկրի զինված ուժերում ծառայությունից խուսափածների նկատմամբ վերաբերմունքը։ Իսրայելի պաշտպանության բանակի «Գալեյ ՑԱՀԱԼ» համազգային ռադիոալիքի նոր հրամանատարության նախաձեռնությամբ այսուհետ այդ ռադիոալիքի եթերում արգելվում է այն մշակութային գործիչների հեղինակած կամ նրանց կատարմամբ երգերի հեռարձակումը, որոնք գաղափարական դրդապատճառներով խուսափել են Իսրայելի պաշտպանության բանակում զինծառայությունից։