«Ժողովուրդ». Արա Բաբլոյանը, ի տարբերություն նախորդների, բավականին խիստ է. բացակայող պատգամավորների աշխատավարձից պահումներ են արվում


10:10 , 5 սեպտեմբեր, 2017
«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է և չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է:
 
Սակայն, ի տարբերություն մյուսների՝ Արա Բաբլոյանն այդ հարցում բավական խիստ է, և թեկուզ մեկ անհարգելի բացակայության դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն լիագումար նիստերին, այլ նաև հանձնաժողովների նիստերին: Ընդ որում, ոչ մի խմբակցության միջև ոչ մի տարբերություն չի դնում և տուգանում է անգամ իր կուսակիցներին: Օրինակ՝ երեկվա նիստում թիրախ դարձան ՀՀԿ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանն ու Արտակ Սարգսյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: