Վաճառվում է Բրեժնևի լիմուզինը


05:49 , 5 սեպտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

«Avito» հայտարարությունների կայքում առաջարկվում է վաճառել «ԶԻԼ» ավտոմեքենան, որը պատկանել է ՍՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

1972 թվականի արտադրության մեքենայի տերը մեքենայի դիմաց պահանջում է 54 միլիոն ռուբլի: Նա նաև նշել է, որ ավտոմեքենան հնարավոր է փոխանակել անշարժ գույքի հետ:

Մեքենայի վազքը կազմում է 10 000 կիլոմետր: Սև լիմուզինի շարժիչի ծավալը վեց լիտր է, փոխանցման տուփը՝ ավտոմատ:

Վաճառողը չի նշել՝ արդյո՞ք կան համապատասխան փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ ավտոմեքենան պատկանել է խորհրդային առաջնորդին: