«Գերմանիան ցանկանում է, որ Թուրքիան մասնատվի»․ թուրք նախարար


06:14 , 5 սեպտեմբեր, 2017

Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ահմեդ Էշրեֆ Ֆաքըբաբան այսօր մի կոնֆերանսի ժամանակ կատարել է քաղաքական հայտարարություն:
«Աշխարհն ի՞նչ է մտածում Թուրքիայի մասին, պատասխանեմ՝ միայն մասնատել: Մասնատաման ջատագովն է Գերմանիան: Գերմանիան ցանկանում է, որ Թուրքիայում թուրքերը, քրդերը, արաբներն ու զազաները իրար դեմ դուրս գան, որպեսզի Թուրքիան մասնատվի և ԵՄ մտնի կրճատված սահմաններով, սահմանափակ հնարավորություններով, ենթարկվողի կարգավիճակով: Դա չի լինի, թող Գերմանիան երազի դրա մասին»,- ասել է թուրք նախարարը, ով այդ պաշտոնին է 2017թ. հուլիսի 19-ից: