Հայաստան-Դանիա՝ 1:4


22:02 , 4 սեպտեմբեր, 2017

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց E խմբի 8-րդ տուրի հանդիպումը՝ կրելով 6-րդ պարտությունը: Դանիան մեր հարկի տակ հաղթեց 4:1 հաշվով:

6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հիասքանչ գոլ խփեց Շմեյխելի դարպասին:

11 րոպե անց Թոմաս Դիլեյնին խփեց պատասխան գոլը: 

29-րդ րոպեին զգացվեց Էրիկսենի գերբարձր կարգը: Տուգանայինից շքեղ հարված և գոլ՝ 1:2: Ավելացված ժամանակում էլ Դիլեյնի հեթ-տրիկ՝ 1:4: