Երկիր է վերադարձել ուղեծրում ռեկորդային՝ 290 օր անցկացրած կին տիեզերագնացը


17:00 , 4 սեպտեմբեր, 2017

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի 3 անդամներ վայրէջք են կատարել Ղազախստանում՝ «Սոյուզ ՄՍ-04» տիեզերանավի հատուկ պարկուճով։ 

Երկիր են վերադարձել ռուս տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինն ու ԱՄՆ-ի աերոատիեզերական գործակալության (NASA) տիեզերագնացներ Ջեք Ֆիշերն ու Փեգի Ուիթսոնը։ Նշվում է, որ վերջինս տիեզերակայանում անցկացրել է 290 օր՝ դառնալով տիեզերքում ամենատևական ժամանակն անցկացրած կինը: Մյուս երկուսը տիեզերքում անցկացրել են 136 օր։

Մինչ նոր անձնակազմի ժամանումը ուղեծրում աշխատանքը կշարունակեն ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին, ամերիկացի Ռենդոլֆ Բրեզնիկը և իտալացի Պաոլո Նեսպոլին։