Ցուկերբերգը լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ


17:30 , 4 սեպտեմբեր, 2017

Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել նորածին դստեր՝ Ավգուստայի հետ, ով լույս աշխարհ է եկել օրեր առաջ։

«Երեխային գրկելն ամենալավ բանն է»,- լուսանկարին կից գրել է Ցուկերբերգը: Լուսանկարը մի քանի ժամում արժանացել է 896 հազար «լայքի»։

Ցուկերբերգի ու Պրիսցիլլա Չանի առաջնեկը՝ Մաքսիման, ծնվել է 2015 թվականին։

Image may contain: 1 person, sleeping and baby