PKK զինյալները հրթիռային հարձակման են ենթարկել Թուրքիայի զինված ուժերին


09:58 , 4 սեպտեմբեր, 2017
Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հրթիռային հարձակման են ենթարկել Թուրքիայի զինված ուժերին:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում Գյուվեն լեռան մոտակայքում՝ Քովան Թեփե հանդամասում, հրթիռային հարվածներ են հասցրել թուրքական բանակի զորամասերից մեկին, որը ժամանակավորապես տեղակայվել է այդ շրջանում, որպեսզի Գյուվեն լեռան շրջակայքում իրականացնի ռազմական գործողություններ: Հարձակման հետևանքով վիրավորվել են երկու տասնյակից ավել զինծառայողներ, երեք հոգի զոհվել է: Հաքքարի քաղաքային հիվանդանոցից անանուն աղբյուրը հայտնել է, որ զոհվածների թիվը անցնում է 10-ը: