Ջունգլիների արքան կամ մեր օրերի Ռեմբոն. Կոլումբիայում գերեվարված Արսեն Ոսկանյանը սպանվել է


19:16 , 3 սեպտեմբեր, 2017

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանն, ով Կոլումբիայում 2016-ի նոյեմբերին գերեվարվել էր Ազգային ազատագրական բանակ (ELN) կոչվող ապստամբների խմբավորման կողմից, սպանվել է։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

«Նա փորձել էր փախչել, սակայն սպանվել է։ Նրան հաջողվել էր մինչ այդ նռնակ պայթեցնել, մեր ստորաբաժանման անդամներից մի քանիսը վիրավորվել էին», – գործակալությանն ասել է խմբավորման անդամներից մեկը, որը ներկայացել է որպես Յերսոն։
Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից գործակալությանը հայտնել են, որ տեղեկությունը ստուգվում է։