Սեպտեմբերի 7-ից ջերմաստիճանը մի փոքր կնվազի. Գագիկ Սուրենյան


13:08 , 3 սեպտեմբեր, 2017
Սեպտեմբերի 7-ից ջերմաստիճանը մի փոքր կնվազի։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամսի 7-ից մի փոքր հովանում է, Երևանում կդառնա +33...+34»,–Facebook կայքի իր էջում գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ զգուշացրել էին, որ սեպտեմբերի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: