Մեղվաբույծը հանուն 700 դոլարի առանց տաբատի նստել է փեթակի վրա


16:20 , 3 սեպտեմբեր, 2017

Նոր Զելանդիայում մեղվաբույծը 30 վայրկյան նստել է փեթակի վրա՝ առանց տաբատի։ Այս մասին հայտնում է Metro պորտալը։

Նշվում է, որ տղամարդը դա արել է հանուն 700 դոլար շահումի։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համանման վեճին մասնակցել է ևս մեկ նորզելանդացի, ով պետք է փեթակի վրա նստեր 1 րոպե, սակայն դիմացել է ընդամենը 19 վայրկյան։