Փաստորեն իրական պայքարը ոչ թե նախագահի պաշտոնի համար էր, այլ ընդդիմության առաջնորդի դերի


22:25 , 9 ապրիլ, 2013

Փաստորեն իրական պայքարը ոչ թե նախագահի պաշտոնի համար էր, այլ ընդդիմության առաջնորդի դերի: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզ ասաց, որ ոչ մեկին թույլ չի տալու այդ դերում իրեն փոխարինելու փորձ անել, կտրուկ քայլեր չի անելու, ԵՐԿԱՐԱՏԵՎ կատարելու է ընդդիմության իր գործը: Սա արդեն հասկանալի է, հատկապես պայքարը քաղաքացիական գիտակցության բարձրացմանը ծառայեցնելու նրա պատրաստակամությունը: Իսկ թե բուն ընդդիմության մեջ պայքարը ինչպես կընթանա, ցույց կտա ժամանակը: