Գիտնականները նշել են մարդու կյանքի առավելագույն տևողությունն որքան է


23:40 , 2 սեպտեմբեր, 2017

Pastinfo.am-ն գրում է.

Հոլանդացի գիտնականները որոշել են, թե որքան է կազմում մարդու կյանքի տևողությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Թիլբուրգի համալսարանի կայքէջի հաղորդմամբ, մասնագետները պարզել են, որ տղամարդիկ կարող են ապրել մինչև 114,1 տարեկան, իսկ կանայք՝ մինչև 115,7 տարեկան:

Նման եզրակացության գիտնականները հանգել են՝ վերլուծելով վերջին երեսուն տարվա ընթացքում 94 տարեկանից բարձր տարիքում մահացած Նիդերլանդների 75 հազարից ավելի բնակիչների կյանքի տևողությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։