Ամեն տարի անկախության օրը տոնելիս ունենանք ավելի հզոր, անվտանգ Արցախ


15:24 , 2 սեպտեմբեր, 2017
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի, ինչպես նաև անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ: 
Թող ամեն տարի անկախության օրը տոնելիս ունենանք ավելի հզոր, անվտանգ Արցախ, թող քո երկնքում ճախրեն միայն բարի լուր ավետող աղավնիները, թող քո գրկում ծնվող և մեծացող զավակը իր ոտքերի տակ միշտ ունենա ամուր և կայուն հող: