Սաակաշվիլին հայտնել է Կիևում եղբորը բռնելու մասին


15:18 , 2 սեպտեմբեր, 2017

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևում ոստիկանությունը  բռնել է իր եղբորը:

«Այսօր առավոտյան ներքին գործերի նախարարության ութ աշխատակից բռնել են իմ եղբորը՝ Դավիթ Սաակաշվիլուն, երբ նա Կիևում դուրս է եկել տանից, նրան տարել են անհայտ ուղղությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Մ. Սաակաշվիլին: