Տրանսպորտի նախարարության շենքում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի համար կասկածվում է նախարարության աշխատակիցը. «Հայկական Ժամանակ»


11:42 , 2 սեպտեմբեր, 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան՝ 10։26, ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ կա տեղադրված։ Նախարարության ողջ աշխատակազմը տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը։

Մեր տեղեկություններով՝ ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։ Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասել են, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։