15-ամյա այս աղջիկն ընդամենը 33 կգ էր կշռում․ միայն տեսեք նրան այսօր՝ 18 տարեկան հասակում (Photo)


05:49 , 2 սեպտեմբեր, 2017

Ստավրոպոլի բնակչուհի, 18-ամյա Վերա Շուլցը այսօր ֆիտնես-մարզիչ է աշխատում: Բայց ընդամենը 3 տարի առաջ նա տառապում էր անորեքսիայով ու կշռում էր 33 կգ: Նա բառացիորեն չէր կարողանում ոչինչ ուտել, հաճախ ուշաթափվում էր և այլևս ուժ չուներ նորմալ կյանքով ապրելու համար:

Բայց կյանքի հանդեպ սերը նրան դրդեց քիչ-քիչ սնվել և քաշն ավելացնել 3 կգ-ով: Այնուհետև սկսեց հաճախել ֆիտնեսի․ այդժամ նրա առաջ նոր խնդիր էր դրված՝ մկանային զանգված հավաքել: Մարզումներն ու ճիշտ սննդակարգն օգնեցին Վերային, և այսօր նա 60 կգ է կշռում: 

Ներկա դրությամբ Վերան օգնում է մյուս աղջիկներին սլացիկ կազմվածք կերտելու գործում, ինչպես նաև հաղթահարելու հոգեբանական պատնեշները: