Հուլիսին Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք է արձանագրվել


00:20 , 2 սեպտեմբեր, 2017

2017թ. հուլիսին Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք է արձանագրվել։ Այս մասին նշված է «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» (Հուլիս, 2017) տեղեկագրում, որը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Ըստ այդմ՝ դեպքից 333-ն արձանագրվել է Երևան քաղաքում, 746-ը՝ մարզերում։ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունը նվազել է։

2017թ. հուլիս ամսին, նախորդ ամիսների համեմատ, նկատվել է աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդացության աճ։ Այսպիսի քանակական տատանումները, ըստ տեղեկագրի, պայմանավորված են աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ սեզոնականությամբ։

2017թ. հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել։