Միշտ հիշեք, որ եթե ճանապարհը անցնում եք չթույլատրված տեղում, շատ դեպքերում ամենաբարեպաշտ վարորդը շանս չունի կանգնելու


17:44 , 1 սեպտեմբեր, 2017
Քանի ՃՈն ակտիվ ա դպրոցական տարվա սկզբի հետ կապված, մի երկու բան ասեմ։ Սա էն մարդկանց համար է, ով մեքենա չի քշում։ Երբ մարդ անցնում ա փոխոցը եւ տեսնում ա մեքենան, իրեն թվում է, թե վարորդն էլ իրեն է տեսնում։ Իսկ վարորդի համար հետիոտնը պարզապես անսպասելի հայտնվում է իր ճանապարհին, ինքն էլ՝ վերջին պահին։ Վարորդը եթե չի խախտում ոչ մի օրենք, թեթեւ խմած չի, հեռախոսով չի խոսում, նույնիսկ այդ դեպքում ինքը ձեզ նկատում է վերջին պահին, եթե երեկո է կամ գիշեր, իսկ դուք սպիտակ շորերով չեք։ Միշտ հիշեք, որ եթե ճանապարհը անցնում եք չթույլատրված տեղում, շատ դեպքերում ամենաբարեպաշտ վարորդը շանս չունի կանգնելու, ու դուք իրեն պարտադրում եք հանցագործ դառնալ։