Florence աստղակերպը Երկրի կողքով կթռչի պոտենցիալ վտանգավոր հեռավորության վրա


18:30 , 1 սեպտեմբեր, 2017

Փոքր քաղաքի չափսեր ունեցող Florence աստղակերպը, որը NASA-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենամեծն է Երկրին մոտեցած աստղակերպերից, սեպտեմբերի 1-ին կթռչի մեր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր հեռավորության վրա, որը գնահատվում է 7 մլն կմ։

Չնայած աստղակերպի տպավորիչ տրամագծին (4.4 կմ), հեռավորությունը, որը կբաժանի նրան Երկրից, փոքր է միայն աստղագիտական հաշվումներով, այդ իսկ պատճառով մեր մոլորակի համար սպառնալիք չկա՝ կարծում են ռուս գիտնականները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Վերոնշյալ հեռավորությունը 18 անգամ մեծ է մեր մոլորակից Լուսին ընկած հեռավորությունից։